Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետդումայում մտածում են Ղարաբաղում ռուսական դեսանտային գործողության հնարավորության մասին

Հոկտեմբեր 22,2020 11:13

Մոսկվայում ակտիվ քննարկում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը Ռուսաստանի արձագանքի տարբերակները: Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր  Կոնստանտին Զատուլինը նույնիսկ հնարավոր է համարել ԼՂՀ տարածքում ռուսական դեսանտային գործողության հնարավորությունը, չնայած միաժամանակ վստահ չէ, թե ինչպես պետք է գործի Մոսկվան այս հակամարտությունում: Միաժամանակ, պատգամավորն օգնության մի քանի տարբերակ է ենթադրում։

«Հայաստանում ռուսական ռազմական ներուժի ցուցադրական ուժեղացում։ Կամ դիմել ՀԱՊԿ-ին՝ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի տարածքը պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությամբ։ Բացել օդային շրջափակումը: Անհրաժեշտության դեպքում Վրաստանին պետք է հստակ բացատրենք, որ պետք եղած դեպքում նա պետք է հանգիստ ընդունի, որ իր տարածքով ուժերն ու միջոցներ են Հայաստան ուղարկվելու։ Սա հարկադիր որոշում է, քանի որ մենք խոսում ենք Կովկասում զինյալների տարածման մասին, որոնցից կտուժեն Ռուսաստանը, Վրաստանը և մնացած բոլորը: Սպառնալիք կա հայ բնակչության մեծ զանգվածի համար, որը պատմականորեն հիշում է այդ տարածքում տեղի ունեցած ցեղասպանությունը: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք»,- ասել է Կոնստանտին Զատուլինը, որի խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան խախտել են տարածաշրջանում խաղաղությունը` ռազմական ռևանշի հասնելու համար, ուստի նրանց պետք է հիշեցնել, թե որ պետությունն է հետխորհրդային տարածքի առաջատար երկիրը:

Պատգամավորը համաձայն է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետի հետ, որ Ադրբեջանի գործողությունների պատճառով հակամարտությունը դեռ չունի դիվանագիտական ​​լուծում: Ինչպես նշել է պատգամավորը, բանակցային գործընթացն իրականում չի շարժվում՝ չնայած Ռուսաստանի բոլոր ջանքերին: Ադրբեջանական կողմը շարունակում է խաղալ հասարակության առջև. կողմ է բանակցություններին, բայց միևնույն ժամանակ շարունակում է իր հարձակումը և «կուլիսներում անընդունելի պահանջներ է առաջ քաշում»:

Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031