Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հակոբ Բադալյան. «Որպեսզի մենք թելադրենք պայմանները, պետք է պատրաստ լինենք դիմադրել և հետ մղել այն պատերազմական մարտահրավերը, որը նետված է մեզ». «Ժամանակ»

Հոկտեմբեր 22,2020 11:21

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի խոսքով՝ ընդհանրապես քաղաքական և դիվանագիտական գործընթացների մեզ համար շահեկան և արդյունավետ ընթացքը պայմանավորված է հենց նրանով, թե մենք ինչպիսի ընթացք կապահովենք ռազմաճակատում, ինչպիսի վճռականություն և ուժ կդրսևորվի պատերազմական մարտահրավերին հակազդելու տեսանկյունից։ «Նիկոլ Փաշինյանի այս ընթացքում ելույթները ես դիտարկում եմ հենց այդ համատեքստում։ Այսինքն՝ դա նվազագույնն է, որ մենք պետք է ապահովենք քաղաքական և դիվանագիտական արդյունավետություն ակնկալելու և ստանալու համար։ Այս տեսանկյունից, կարծում եմ՝ խնդիրն այն չէ, թե դրսում մեզ համար ինչ-որ բան շահեկան է, կամ շահեկան չէ։ Խնդիրն այն է, որ մենք գիտենք մեզ նետված պատերազմը և դրան հակազդելու անհրաժեշտությունը, ինչպես նաև գիտենք, որ այնտեղ է որոշվում, թե ինչպիսի քաղաքական պայմաններ են դրվում արդեն քաղաքական դիվանագիտական գործընթացների սեղանին։ Այսինքն՝ այն մենք ենք թելադրո՞ւմ, թե՞ մեզ են թելադրում։ Վարչապետ Փաշինյանի ելույթը հենց այս տրամաբանության շրջանակում էր։ Որպեսզի մենք թելադրենք պայմանները, մենք պետք է պատրաստ լինենք դիմադրել և հետ մղել այն պատերազմական մարտահրավերը, որը նետված է մեզ»,- ասաց Բադալյանը։

Միևնույն ժամանակ, քաղաքագետի խոսքով՝ դիվանագիտական հարթակում տեղի ունեցող գործընթացների արդյունքն էլ բացառապես մարտի դաշտում գրանցած արդյունքներով չի պայմանավորված։ Սակայն դա առանցքային, եթե ոչ ամենաառանցքային գործոնն է։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031