Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե համախմբման համար է, բարի եղեք՝ եկեք, օգնեք, աջակցեք». Ալեքսեյ Սանդիկով. «Հրապարակ»

Հոկտեմբեր 22,2020 10:48

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ՀՀ-ում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովի հետ

– Պարոն Սանդիկով, ինչո՞ւ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից միավորվելու, աջակցելու առաջարկներին դուք ընդառաջ չեք գնում եւ մերժում եք նրանց։ Մարդիկ համախմբման կոչ են անում, իրենց աջակցությունն են հայտնում, իսկ ձեր որոշ թիմակիցներ ծաղրում են նրանց, հեգնում են այդ առաջարկը։

– Պետք է նախեւառաջ հասկանալ՝ այսօր Ֆեյսբուքում կամ մեդիադաշտում գոյություն ունեցող տարբեր առաջարկներն ինչ ենթատեքստեր են պարունակում։ Արդյոք դրանք հռետորակա՞ն են, արդյոք դրանց տակ գործնական օգնության ռեալ առաջարկներ կա՞ն, թե՞ ոչ։

– 13 կուսակցություն ռեալ առաջարկով հանդես եկավ, ասացին, որ պատրաստ են օպերատիվ կառավարման շտաբ ձեւավորել։

– Իսկ ո՞վ ասաց, որ հենց օպերատիվ կառավարման շտաբն է այն ամենաօպտիմալ մոդելը, որ այսօր պետք է պատերազմող երկրին։ Արդյոք դա չի՞ նսեմացնում լեգիտիմությունը այսօրվա մեր ռազմաքաղաքական իշխանության, որը հստակորեն կատարում է իր առջեւ դրված խնդիրը։ Կարծում եմ՝ այսօր մեր առաջին գծում կռվող զինվորն ապացուցում է բոլորովին հակառակը, որ ՀՀ ռազմաքաղաքական ամբողջ վերնախավը, Արցախի Հանրապետության ամբողջ ռազմաքաղաքական վերնախավը հստակորեն կատարում են իրենց առջեւ դրված խնդիրը։

– Ի՞նչ նսեմացման մասին է խոսքը, երբ դուք կոչ եք անում համախմբման։ Ո՞վ ում պետք է նսեմացնի այս իրավիճակում։

– Խոսքը չի գնում համախմբման մասին, եթե համախմբման համար է, բարի եղեք՝ եկեք, օգնեք, աջակցեք, բայց ոչ ոք չի ասել, որ հենց ձեր առաջարկած շտաբը, հենց ձեր ասած պաշտոնները զբաղեցնելուց ամբողջությամբ պետք է խնդիրը լուծվի։

– Իսկ այդ դեպքում ինչպե՞ս պետք է աջակցեն։

– Իսկ Ձեր կարծիքով՝ այսօր ՀՀ-ում եւ սփյուռքում բնակվող հայերը չե՞ն գիտակցում այդ օգնության անհրաժեշտությունը եւ չե՞ն սատարում իրենց գործողություններով։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031