Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ Ադրբեջանի կողմից հումանիտար հրադադարի պահանջներից դիտավորյալ հրաժարվելու հետեւանքով հնարավոր համաճարակային աղետի խնդրին:
«Ադրբեջանական կողմը դիտավորյալ կերպով մարտադաշտերում է թողնում սպանված զինծառայողների դիակները: Եվ այսօր շատ լուրջ վտանգ եւ սպառնալիք է գոյացել ոչ միայն Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի համար, այլ նաեւ, մասնագետների գնահատմամբ, շատ ավելի լայն շրջանակում: Այդ աղետը կարող է տարածվել տարածաշրջանից դուրս»,-հայտարարել է Արմեն Բայբուրդյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ