Լոս-Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց սանձազերծված թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակը:
«Ադրբեջանի եւ Թուրքիայի միջազգայնորեն դատապարտելի միջոցներով սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիան Արցախի եւ Հայաստանի դեմ շարունակվում է: Շարունակվում է, այդ թվում՝ ռազմական, պատերազմական հանցագործությունների կատարումով: Ռազմական գործողությունները մանրամասն կերպով լուսաբանվում են Հայաստանում եւ Արցախում:
Ուզում եմ ասել միայն հետեւյալը. Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից այս ռազմական հանցագործությունների հետեւանքով ստեղծվել է հումանիտար լուրջ ճգնաժամ: Արցախում ավերվել, ոչնչացվել են բազմաթիվ կառույցներ, ենթակառուցվածքներ, քաղաքներ, գյուղեր: Հարձակման են ենթարկվել առանձին բնակավայրեր նաեւ Հայաստանում:
Մարդասիրական այդ ճգնաժամը մի նրբերանգ ունի. Արցախում ժողովուրդը, արցախահայությունը զրկված է միջազգային կազմակերպությունների կողմից մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից: Բոլոր միջազգային կազմակերպությունները Արցախի կարգավիճակի քաղաքական խնդիրներից ելնելով՝ հրաժարվել են եւ հրաժարվում են մարդասիրական օգնություն ցույց տալ Արցախի հայությանը, որը գտնվում է այդ ծայրահեղ ծանր իրավիճակում: Եվ իրավիճակի ամբողջ տարօրինակությունը կայանում է նրանում, որ այնտեղ ապրում են մարդիկ, ապրում է բնակչություն, որը ունի մարդասիրական օգնության անհրաժեշտություն: Բայց միջազգային կազմակերպությունները եւ երկրները հնարավորություն չունեն այդ օգնությունը տրամադրելու Արցախի բնակչությանը, ներառյալ՝ երեխաներին, կանանց եւ տարիքավորներին»,-ասաց գլխավոր հյուպատոսը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ