Լրահոս
Օրվա լրահոսը

«Viasat» ամերիկյան ռազմական ընկերությունը դադարեցնում է մատակարարումները Թուրքիային

Հոկտեմբեր 22,2020 09:14

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր ամերիկահայերը բողոքի ակցիաներ են անցկացրել “Viasat” ընկերության մոտ և պահանջել են դադարեցնել սաթելիթային կապ և սարքավորում ապահովել թուրքական «Բայրաքթար» դրոնների համար։

Ընկերությունն ասում է, որ պահանջելու է Վաշինգտոնից բացատրել, թե ինչպես է օգտագործում Թուրքիան իրենց տրամադրած տեխնոլոգիաները։

«Մենք ցավակցում ենք հայերի ընտանիքներին։ Մենք դատապարտում ենք այդ զենքերի օգնությամբ անմեղ մարդկանց սպանությունըլ, մենք տեղյակ ենք, որ Կանադան արգելել է դրոնների աչքերի արտահանումը Թուրքիա և մենք նույնպես չեղարկել ենք Թուրքիայի հետ պայմանագիրը ու այլևս չենք տրամադրելու մեր տեխնոլոգիան Թուրքերին»,- ասել է Վիասաթ ընկերության ներկայացուցիչը։

Նրանք այլևս չեն ստանա մեր արտադրանքը, ես շատ շնորհակալ եմ այս խաղաղ ցույցերի համար, հուսով եմ, որ այս տեռորիզիմը կանգ առնի, ասաց ներկայացուցիչը ամերիկահայ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանին։ Քրիստինեն շատ ակտիվ է աշխատում։ Սա իսկապես մեծ նվաճում է, Կալիֆորնիայի հայերի ջանքերի շնորհիվ այս ռազմական տեխնոլոգիան այլևս չի տրվի թուրքիային։

Ամերիկյան “Viasat” ընկերությունը դադարեցնում է բոլոր մատակարարումները Թուրքիային։ Այս տեխնոլոգիան դրոնի ուղեղի աշխատանքն է ապահովում և շատ կարևոր բաղադրիչ է։ Կից կայքէջում կարող եք տեսնել, թե ինչ է արտադրում այդ ընկերությունը և ինչ կարողություններ ունի։

Այսպիսով, Կանադայի արգելքից հետո Միացյալ Նահանգների ընկերությունն է դադարեցնում դրոնների տեխնոլոգիայի և սարքավորումների մատակարարումը Թուրքիային»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031