Նիդերլանդներում համագործակցող կազմակերպության ակտիվիստները Հայաստան համահայկական հիմնադրամի համար կիրակնօրյա դրամահավաք կազմակերպելուց հետո մի քանի ուղղություններով շարունակում են իրենց պայքարի միջոցառումները` Թուրքիայի օգնությամբ, ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ:
Մի մասը Հաագայում խորհրդարանի մոտ դեռ այսօր էլ շարունակում է ամենօրյա տեղեկությունների լուսաբանման ու տեղեկատվության տարածման լուռ ակցիա անցկացնել: Նիդերլանդների խորհրդարանն արդեն դատապարտել է Թուրքիայի միջամտությունն ու Ադրբեջանի ագրեսիվ դրսևորումը:
Նիդերլանդների վարչապետը Ռուտեն էլ անձամբ մոտեցել և լսել է հայ ակտիվիստին, ավելի վաղ նիդերլանդահայերը մասնակցել են Բրյուսելում Եվրախորհրդարանի և Հաագայում Իսրայելի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ցույցերին, Բրյուսելում մեծ թվով պատգամավորներ` այդ թվում նիդերլանդացի պատգամավորները Ադրբեջանին ու Թուրքիային խիստ դատապարտող հայտարարություններ ունեցան: Այնուհետև հոլանդիայի հայերը Եվրոպացի մեր մյուս հայրենակիցների հետ փակեց Բելգիա տանող երկրների բոլոր գլխավոր մայրուղիները:
Այսօր կրկին նիդերլանդները միացան Եվրոպայի հայ համայնքի անդամների մասնակցությամբ բողոքի նոր միջոցառմանը` ավտոերթով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվեց Արցախի դեմ տեղի ունեցող ահաբեկչական պատերազմն ու դրա արդյունքում հումանիտար խնդիրների առաջացումը:
Կարդացեք նաև
Այսօր աշխատանքային այցով Բրյուսելում էր նաև ՀՀ նախագահ Ա.Սարգսյանը, ով հանդիպելու էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս բողոքի ակցիայով մասնակիցները նաև իրենց աջակցությունը ցուցաբերեցին ՀՀ նախագահին։
Ավտոերթի ընթացքում ծածանվել են Արցախի և Հայաստանի դրոշներ: Մասնակիցները հասան մինչև Բրյուսել, ընդհուպ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և Եվրախորհրդարանի շենք, որտեղ նամակներ հանձնվեցին պաշտոնատար անձանց: Երթն ուներ Եվրոպային սթափեցնող մեսիջներ: Ավտոմեքենաները կրում էին ցուցանակներ, որով հստակ մատնանշվում էր Արցախի ճանաչման, Թուրքիայի ու Ադրբեջանի լկտի ու ագրեսիվ պահվածքի դատապարտման, Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու, պատերազմը դադարեցնելու պահանջներ: Ակցիային մասնակցել են նաև բեռնատար մեքենաներ, որոնց վրա ամրացված են եղել մեծ էկրաններ։ փողոցներով անցնող շարժական մեծ էկրանը գուժում էր անօդաչուների ու ռումբերի պայթյուները, ազդարարում պատերազմի արհավիրքները:
Փողոցների տարբեր հատվածներից մարդիկ հնարավորություն ունեին դիտել պատերազմական զարհուրելի կադրեր Արցախից։
Ակցիայի մասնակիցների կողմից երկու լեզվով (հոլանդերեն և ֆրանսերեն) նամակ է հանձնվել ‘Լace des Palaise’։ Նամակում մտահոգություն է հայտնվել Եվրախորհրդի և ՆԱՏՕ-ի լուռ լինելու առիթով։ Ակցիայի մասնակիցները պահանջել են խախտել երկդեմ վերաբերմունքը, օբյեկտիվ գնահատել Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կողմից Արցախում ստեղծված պատերազմական իրավիճակը և հստակ քայլեր ձեռնարկել՝ Թուրքիային և Ադրբեջանին լռեցնելու, պատերազմը կանխելու և խաղաղ բնակիչների կյանքը փրկելու նպատակով։ Նամակում նաև խնդրել են հատուկ ուշադրություն դարձնել այն ապացույցված փաստերին, որ Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկաններ են կռվում։
Սա Եվրոպային արթնացնելու և միջազգային հանրությանը սթափեցնելու ևս մեկ կոչ էր:
Եվրոպահայությունը տագնապ հնչեցնելու ու սպասումի ևս մեկ անհանգիստ օր անցկացրեց:
Նիդերլանդական Օրագիր