Լրահոս
Օրվա լրահոսը

Ստաս Նամին. «Կարծում եմ, այսօրվա պատերազմը հայերից որևէ մեկի համար անակնկալ չի եղել». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 22,2020 07:30

«Ընկերներս մարտի դաշտից, առաջնագծից ինձ սարսափելի տեսանյութեր են ուղարկում, ու ես հասկանում եմ, թե ինչ դժվար է այս տղաների համար Արցախի ու Հայաստանի սահմանները պաշտպանելը և կռվելը արհեստավարժ, մինչև ատամները զինված մարդասպանների հետ, միաժամանակ լինելով ինքնաթիռների ու դրոնների նշանակետը: Սա սարսափելի պատերազմ է, բայց նրանց թիկունքում Հայաստանն է, նահանջելու տեղ չկա: Նրանց անօրինակ հերոսության մասին արդեն գիտի ողջ քաղաքակիրթ աշխարհը, և բոլորը հպարտությամբ ու հիացմունքով են խոսում հայ սպարտացիների բարձր ոգու և արիության մասին: Վստահ եմ, որ նրանց արյունը իզուր չի թափվում». «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում ասել է ռուսաստանաբնակ հայ կոմպոզիտոր, ռեժիսոր, արվեստագետ Ստաս Նամինը: 

– Պարոն Նամին, Արցախում երեք շաբաթից ավելի է՝ պատերազմը վերսկսվել է: Հայ ժողովուրդը հանուն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պայքարում է ոչ միայն ադրբեջանցիների եւ այս անգամ նաեւ թուրքերի, այլեւ Սիրիայից բերված ահաբեկիչների դեմ: Խնդրում եմ ասեք՝ հետեւո՞ւմ եք իրադարձութուններին Արցախում: Ի՞նչ կարծիք ունեք տեղի ունեցողի շուրջ:

– Կարծում եմ, այսօրվա պատերազմը հայերից որևէ մեկի համար անակնկալ չի եղել, իսկ վերջին չորս տարվա ընթացքում աշխարհի իրադարձություններին գոնե որոշ չափով հետևողի համար ակնհայտ էր, որ այն սկսվելու է մոտ ժամանակներս: Իհարկե, դժվար էր պատկերացնել, որ ծավալներն այսքան մեծ կլինեն: Նկատի ունեմ, որ ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան ու վարձկանները կանցնեն լայնածավալ ռազմական գործողությունների:

Ալիևը արհեստավարժ ցինիկ քաղաքագետ է, իսկ Էրդողանը՝ նույնքան ցինիկ և արհեստավարժ, բայց համաշխարհային մասշտաբի: Եվ նա շատ հստակ է հաշվարկել Արցախի վրա հարձակման սկիզբը: Ամերիկացիների մոտ ոչ միայն ռասսայական ու պանդեմիկ խնդիրներ են, այլև առաջիկա նախագահական ընտրությունները, ուստի նրանք Հայաստանի ժամանակը չունեն: Եվրոպայում էլ պանդեմիան ու փախստականները ոչ պակաս խնդիրներ են ստեղծել: Իսկ Ռուսաստանը, բացի պանդեմիայից ու տնտեսական ճգնաժամից, նաև կոշտ հակամարտության մեջ է ամբողջ Արևմուտքի հետ:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031