«Նվիրաբերված բոլոր գումարները, վստահեցնում եմ, օգտագործվում են շատ կարեւոր նպատակների՝ հումանիտար օգնության համար: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ թեկուզ մեկ դեղահաբի մասին տեղեկություն հրապարակելն ընդունելի չէ, կարող է վնասել մեր գերագույն նպատակին:
Ուստի ծախսերի ամբողջական հաշվետվությունը կլինի խաղաղության հաստատումից հետո»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով «Հայաստան համահայկական հիմնադրամին» Արցախին օգնելու նպատակով փոխանցվող գումարների ծախսմանը՝ ասաց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: Նա խնդրեց կասկածի տակ չդնել այս կենսական համագործակցությունը, որը շատ դրական տեմպերով է առաջ ընթանում:
Ապա Արշամյանը նշեց՝ նոր համազգային շարժում են սկսում, որը նոր մակարդակի է հասցնելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները. «Դա կնպաստի դրամական մշտական հոսքին՝ դեպի ՀՀ եւ Արցախ: Այդ բռունցքում ամեն մեկի ներգրավվածությունը կարեւոր է: Շատ հայրենակիցներ են ցանկացել գրանցվել կայքում եւ ամեն ամիս գումար նվիրել հիմնադրամին: Այս շարժմամբ միանվագ դրամահավաքը չի ավարտվում, այլ ամրացնում է այն: Միացեք, ուս ուսի տվեք, որ ունենանք ամուր եւ կայուն հայրենիք»: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ իր հերթին կոչ արեց գումար նվիրաբերել հիմնադրամին, ինչպես նաեւ՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ոչ մի կասկած չունենաք, սիրելի հայրենակիցներ: Վստահ եղէք, որ նուիրաբերուած գումարը՝ մինչեւ վերջին լուման, ծախսւում է ի շահ մեր պետութեան եւ ժողովրդի: Շարունակում ենք փող փոխանցել:
Հաշուետուութիիւն մի պահանջէք: Պատերազմական իրավիճակում դա տեղին չէ:
Եւ նորից իմ յորդորը՝ լինենք միասնական, համերաշխ, թեւութիկունք, բոլոր տարաձայնութիւնները մի կողմ դնենք: Յաղթանակին շատ քիչ է մնացել: Թշնամական կողմն արդէն ճաքեր է տալիս:
#ՅաղթելուԵնք
#ՍիրումԵՄԲոլորիդ #ՀպարտանումԵմԲոլորովդ