Սիրելի հայրենակիցներ,
ուզում եմ տեղեկացնել, որ հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության համար ստեղծվում է «ԻՋԵՎԱՆ» կամավորական ջոկատ: Հայրենքի առջև իմ սուրբ պարտքը կատարելու համար առաջինն եմ կամավորագրվում այս ջոկատին: Կոչ անում բոլորիդ` համախմբվել և միասին կերտել մեր նորօրյա հաղթանակը: Վստահ եղեք, որ մենք առաջնագիծ ենք մեկնում մեր վերջնական ու անշրջելի հաղթանակն ամրագրելու համար:
Բոլոր այն անձինք, ովքեր պատրաստ են միանալ մեզ` պետք է ներկայանան համայնքապետարան կամ դիմեն անձամբ ինձ: Նշեմ, որ այս ընթացքում Իջևանի համայնքապետարանն աշխատում է 24/7 ռեժիմով և կարող եք մոտենալ ցանկացած ժամի:
Հայկ ՂԱԼՈՒՄՅԱՆ
ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Կարդացեք նաև
https://www.facebook.com/Ijevanmunicipality/photos/a.1129195377192627/3078271795618299/?type=3