«Ծանրությունը չի դրվում կամավորների վրա: Կամավորները պետք են, բայց ծանրությունն անգամ պահեստազորի վրա չի, ծանրությունը մնում է կանոնավոր բանակի վրա»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կամավորական ջոկատներ կազմավորելու կոչին՝ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Պահեստազորն ու կամավորները օգնող, աջակցող, լրացնող գործառույթ ունեն, ստորաբաժանումներ են ձեւավորվում: Միեւնույնն է՝ հիմնական ծանրությունը կրում է կանոնավոր բանակը»,-նշեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ