«Հայրենիք» կուսակցությունը ուշադրությամբ հետևում է մեր Հայրենիքի համար բախտորոշ այս ժամին Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախկին նախագահների հանդիպումներում ընթացող քաղաքական քննարկումներին:
Մենք ողջունում ենք մեր քաղաքական կյանքում արձանագրված այդ բացառիկ իրողությունը և վստահ ենք, որ նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան դիմակայելու ու Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար:
Հայ ժողովրդի և հայկական երկու պետականությունների հեղինակավոր և կարող ուժերի համախմբումն անքննելի հրամայական է դարձել այսօր: Բոլորս` մեծ ու փոքր, կին ու տղամարդ, արհեստավոր, ուսուցիչ, բժիշկ, պետական պաշտոնյան նվիրվենք Հայրենիքի փրկությանը:
Աստված օգնական:
Կարդացեք նաև
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Հայրենիք» կուսակցությունը ուշադրությամբ հետևում է մեր Հայրենիքի համար բախտորոշ այս ժամին Հայաստանի և...
Posted by «Հայրենիք» Կուսակցություն on 2020 թ. հոկտեմբերի 21, չորեքշաբթի