Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրական եմ համարում հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահների հանդիպումը և ակնկալում հաղթանակ բերող համահավաք մտքի ծնունդ». Սենոր Հասրաթյան

Հոկտեմբեր 21,2020 21:07

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դժվար չէ պատկերացնել, թե պատերազմն ինչպիսի ընթացք  կունենար, եթե այն սկսելու առաջին իսկ պահից հանդիպեին և ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակի շուրջ սեփական փորձն ու մոտեցումներն իրար հետ կիսեին Հայաստանի և Արցախի հանրապետությունների ներկա և նախկին բոլոր առաջնորդները:

Կարծում եմ առավել քան հուսադրող զարգացումների մասնակիցն ու ականատեսը կդառնայինք նաև, եթե մարտական գործողությունների հենց առաջին օրերից օպերացիաների մշակման ու պլանավորման նույն սեղանի շուրջ հավաքվեին երեկվա պատերազմում հաղթած, իսկ այսօր պահեստազորում գտնվող գեներալներն ու զորավարները և իրենց իմացություններով ու վաստակած հեղինակությամբ նոր շունչ և ոգի տային ռազմաճակատի ամենադժվար հատվածներում մարտնչող մեր այսօրվա հրամանատարներին ու շարքայիններին:

Անկասկած է, որ այս պարագայում մենք կդառնայինք ավելի հզոր ու անխոցելի, անգամ, եթե մեր դիմաց կանգնած է ադրբեջանա-թուրքական դաշինքն՝ իր վարձկան գրոհայիններով հանդերձ:

Ինչևէ, չնայած ուշացումով, բայցևայնպես անչափ դրական եմ համարում հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահների հանդիպումը և ակնկալում հաղթանակ բերող համահավաք մտքի ծնունդ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031