Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորս դեպի Արցախ և բոլորս դեպի հաղթանակ. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Հոկտեմբեր 21,2020 20:03

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ժողովրդին ուղղված կոչով՝ հանգամանորեն ներկայացնելով ռազմաճակատում և դիվանագիտական հարթությունում ստեղծված իրավիճակը։ Վարչապետի փոխանցած տեղեկատվության հանրագումարն այն է, որ առնվազն այս փուլում հակամարտության լուծման դիվանագիտական ուղիներ չեն երևակվում, քանի որ այն, ինչն ընդունելի է հայկական կողմի համար, այլևս ընդունելի չէ Ադրբեջանի համար։ Հետևաբար, որպես ստեղծված իրավիճակից ելք՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Հայաստանի բոլոր քաղաքացիներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին կամավորագրվել հանուն հայրենիքի պաշտպանության գործին։ Իսկ դա նշանակում է, որ պատերազմի ելքը որոշվելու է ռազմաճակատում և ոչ դիվանագիտական ասպարեզում, որտեղ արդեն պատերազմի ավարտից հետո մեր ամուր դիրքերի համար մեզ անհրաժեշտ է այսօր, հենց այս պահից սկսած պատերազմել՝ հանուն հաղթանակի։ Այսօրվա պատերազմով ու վաղվա հաղթանակով մենք պետք է ստեղծենք այն պայմանները, որոնք կստիպեն Ադրբեջանին համաձայնել խաղաղ կարգավորման այն տարբերակին, որից հրաժարվում է այսօր։ Ասել է թե, հակամարտության կարգավորման դիվանագիտական ելքը որոշում է այսօր և որոշվում է ռազմի դաշտում։

Հետևաբար, ստեղծված իրավիճակում չկա որևէ այլ լուծում, քան այն, ինչ ներկայացնում է երկրի իշխանությունը՝ ի դեմս Գերագույն գլխավոր հրամանատարի։

Մեզ պարտադրված այս պատերազմը պատերազմ չէ միայն հանուն Արցախի ժողովրդի անվտանգության ու գոյության իրավունքների։ Այս պատերազմի գինը շատ ավելին է, սա պատերազմ է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի և ընդհանրապես հայ տեսակի գոյության իրավունքի համար։ Եվ հետևաբար այս պատերազմում հաղթանակով մենք ոչ միայն ապահովելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման ու խաղաղ ապրելու իրավունքը, այլ նաև մեր հավաքական պայքարով ամբողջությամբ փոխելու ենք միջազգային իրավահարաբերությունների, գործող աշխարհակարգի հիմքում դրված արժեքների վերաբերյալ մեր թյուր ու պարզունակ պատկերացումները՝ գիտակցելով իրական քաղաքականության, կեղտոտ աշխարհաքաղաքականության ողջ դաժանությունը։ Մենք, իհարկե, մենակ չենք այս պատերազմում և ունենք շատ երկրների ու աշխարհաքաղաքական կենտրոնների քաղաքական, որոշ դեպքերում՝ նաև ռազմաքաղաքական աջակցությունը։

Բայց այդմով հանդերձ, սա մեր՝ հայերիս պատերազմն է, որում մենք չունենք հաղթանակից բացի որևէ այլ տարբերակ։ Եվ հենց այդ հաղթանակով ենք մենք աշխարհին ստիպելու հաշվի նստել մեր շահերի, հայկական շահերի ու հայկական գործոնի հետ, որի դերն ու նշանակությունը բազմապատկվել է մեզ պարտադրված այս պատերազում։

Հետևաբար, հետևելով վարչապետի կոչին այս պահից սկսած բոլոր պարտավոր ենք պատրաստվել համազգային մոբլիզիացիայի ու մեր հավաքականության և միասնականության շնորհիվ կերտել ու կռել այս պատերազմում մեր հաղթանակը։ Մեր վերջնական հաղթանակը։ Հետևաբար բոլորս դեպի Արցախ և բոլորս դեպի հաղթանակ։

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Աստված պահի Հայոց բանակը, հայ զինվորին և կամավորականին  Հայաստան և Արցախ աշխարհին։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031