Բրյուսելում ի պաշտպանություն Արցախի, հայերը բողոքի ցույց են արել
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հազարավոր հայեր այսօր բողոքի ցույց են արել։ Նրանք ավտոերթով շարժվել են ՆԱՏՕ-ի եւ Եվրախորհրդարանի գրասենյակների մոտ։ Ավտոերթին միացել էին հայեր Գերմանիայից, Հոլանդիայից, Ֆրանսիայից։ Ցույցի մասնակիցները մեքենաներին էին փակցրել ՀՀ եւ Արցախի դրոշները, ինչպես նաեւ ի պաշտպանություն Արցախի գրառումներով պաստառներ։ Այս ցույցով նրանք փորձում էին միջազգային հանրության ուշադրությունը գրավել Արցախում ընթացող պատերազմի վրա, եւ հակառակորդի՝ ռազմական հանցագործությունների՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ կիրառվող արգելված զինատեսակի, ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի։
Ցույցի մասնակիցները պատերազմական գործողությունների մասին տեսանյութ ցուցադրեցին, որի ընթացքում մոտ հինգ հարյուր (այս մասին տեղեկացրեց ուղիղ եթերի հեղինակը,- Ն․Բ․) մեքենա կանգ էր առել փողոցում, ինչի արդյունքում խցանում էր ստեղծվել։
«Բրյուսելի կենտրոնում լսում են նույն տագնապի ձայները, պայթյունի ձայները, ինչ լսում են Արցախում»,-ասաց ուղիղ եթերի հեղինակը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ