Գյուղատնտեսության նախկին նախարար, Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«19-րդ դարավերջին և առաջին աշխարհամարտի տարիներին Դաշնակցությունը կամավորական ջոկատներ է կազմավորել, որոնք պայքարել են հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման և անկախ պետականություն կերտելու համար:
Դաշնակցությունն արցախյան պատերազմի ժամանակ Արցախում և Հայաստանում կազմավորել է կամավորական ջոկատներ: Երբ կազմավորվեց Պաշտպանության բանակը, դաշնակցական գումարտակը (Շուշիի գումարտակը) դարձավ բանակի կանոնավոր ստորաբաժանում: Շատ կամավորականներ շարունակեցին ծառայությունը: Նրանցից մի քանիսը հասան գեներալի աստիճանի: Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը երեկ ստացավ նաև Ազգային Հերոսի կոչում:
2016-ի ապրիլին և այս օրերին Դաշնակցության կազմավորած կամավորական վաշտերը մեկնեցին առաջնագիծ, կռվեցին Պաշտպանության բանակի շարքերում, կատարեցին և կատարում են մարտական առաջադրանքներ (թույլ տվեք չմանրամասնել):
Կարդացեք նաև
Կամավոր ջոկատներ կազմավորել էին նաև այլ կուսակցություններ, ոչ քաղաքական կազմակերպություններ, ձեռնարկություններ, համայնքներ, անհատներ…
Դաշնակցությունը կամավորական ջոկատներ կազմավորում էր, երբ չկար պետություն, չկար կանոնավոր բանակ, կամ օժանդակում էր պետությանն ու կանոնավոր բանակին արագորեն համալրելու զինված ուժերը:
Այո՛, պետություններն էլ են կոչ արել կամավորականներին զինվորագրվել: Կարծում եմ, դա արվել է զորահավաքի գործընթացն արագացնելու համար, քանի որ պետության գործը զորահավաք կազմակերպելն է»:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԶՈՐԱՀԱՎԱՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՆ Է Կամավորական լինելը Դաշնակցության էության մի մեծ մասն է: 19-րդ դարավերջին և...
Posted by Arthur Khachatryan on 2020 թ. հոկտեմբերի 21, չորեքշաբթի