Լրահոս
Օրվա լրահոսը

Conflict Intelligence Team-ը հաստատել է Ղարաբաղում սիրիացի վարձկանների առկայության փաստը

Հոկտեմբեր 21,2020 17:46

Conflict Intelligence Team-ի հետաքննող փորձագետները հոկտեմբերի 21-ին հաստատել են ղարաբաղյան հակամարտության գոտում սիրիացի վարձկանների առկայության և Ադրբեջանի կողմից կռվելու փաստը՝ չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական և թուրքական կողմերը պաշտոնապես հերքում են այդ տեղեկությունները։

Սոցցանցերում հայտնված տեսանյութերի հիման վրա CIT-ը պնդում է, որ սիրիացի վարձկանները ներգրավված են առնվազն ճակատի հարավային մասում, որտեղ վերջին օրերին ծանր մարտեր են ընթանում Հադրութ քաղաքի համար։ Որոշ տեսանյութերում նրանք ադրբեջանցի սահմանապահների համազգեստով են։

Տեսանյութերից մեկում ադրբեջանցի սահմանապահների համազգեստով սիրիացիները արաբերեն են խոսում Իրանի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանային անցակետի նշանի մոտ։

Կայքում տեղադրված է ևս մեկ տեսանյութ՝ Իրանի հետ սահմանից, որտեղ արաբերեն խոսող սիրիացին նկարահանել է զինամթերքով լի հայկական բլինդաժի գրավումը։

Կայքում զետեղված տեսանյութերից երրորդը ներկայացնում է արաբերեն խոսող մեկ ուրիշ վարձկանի, որը ցույց է տալիս գրաված հայկական դիրքը՝ սպանված զինվորներով։ Վարձկանը նշում է, որ ինքը Համզայի դիվիզիայից է։

CIT-ի տեղեկություններով՝ դեռևս օգոստոսի սկզբին Աֆրինում սկսել էին հայտնվել Ղարաբաղում կռվելու համար վարձկաններ հավաքագրող միջնորդներ։ The Guardian-ը հայտնում է, որ նրանց տեղափոխել են սեպտեմբերի 13-ին և 18-ին։ Իսկ սեպտեմբերի 23-ին SyriacPress ռեսուրսը հայտնել էր, որ թուրքամետ խմբավորումների՝ Ադրբեջան ուղևորվելու մասին։

Ի մի բերելով այս տեղեկությունները՝ CIT-ը եզրակացնում է, որ Ղարաբաղում ներկայիս ռազմական գործողությունները նախապես պլանավորվել են ադրբեջանա-թուրքական կողմը և ոչ թե հերթական պատահական սրացման հետևանքն է։

Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031