Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր Հայաստանի եւ Արցախի բոլոր նախկին նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հանդիպել են:
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հաստատեցին նախագահների հանդիպման մասին տեղեկությունը, սակայն, նախագահների զրույցի մանրամասներն առայժմ չհրապարակեցին՝ հավելելով, որ հանդիպման բովանդակության մասին որոշ լրատվամիջոցների հրապարակումներում տեղ գտած ենթադրություններն իրականությանը չեն համապատասխանում: Նաեւ հաստատեցին, որ քննարկման օրակարգում եղել է Արցախի հարցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Հավելենք, որ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը քիչ առաջ ՖԲ իր էջում հերքել է ԶԼՄ-ներից մեկի հրապարակումը, թե «ՀՀ նախկին նախագահները որոշել են աջակցել Նիկոլ Փաշինյանի գործողություններին եւ մասնավորապես՝ զինադադարի կնքման որոշմանը, որն իրենց նախկին հայտարարություններից ու դիրքորոշումներից այնքան էլ չի բխում։ Մեր տեղեկություններով, Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահները շուտով հանդես են գալու համատեղ հայտարարությամբ, որտեղ շարադրելու են իրենց համատեղ դիրքորոշումը»: Ըստ Արման Մուսինյանի՝ սա «բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»: