Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ «Արցախի հարցը դիվանագիտական լուծում չունի»

Հոկտեմբեր 21,2020 16:42

Պետք է հստակ գիտակցենք, որ Արցախի հարցը, գոնե այս փուլում եւ այս փուլից սկսած՝ մինչեւ բավականին երկար ժամանակ, դիվանագիտական լուծում չունի, եւ բոլոր այն հույսերն, առաջարկներն ու մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել եւս այս իրավիճակում, ըստ էության, պետք է համարենք ավարտված։

Այս մասին այսօր ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումներով լուծելու պատրաստակամություն ունենք, այսինքն՝ մեր ազգային նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման, պայմանով, որ դիմացի կողմն էլ իր առավելագույն նշաձողից պետք է ինչ-որ բան իջեցնի․ «Բայց պրակտիկան ցույց է տվել, եւ դա իրականություն է, որ այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, այլեւս անընդունելի է Ադրբեջանի համար։ Նրանց ողջ դիվանագիտական ռազմավարությունն ու մարտավարությունը եղել է եւ մնում է դա։ Սա ցույց է տալիս, որ որեւէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031