Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հանրահայտ դերասան Կարլո Վերդոնեն հայտարարել է Իտալիայի բազմաթիվ մտավորականների կողմից ստորագրված խաղաղության և ժողովրդավարության կոչին միանալու մասին:
«Լիովին սատարում եմ հայ ժողովրդին, որը տասնամյակներ շարունակ ենթարկվում է ոչնչացման փորձի:
Հայաստանը խաղաղության, մշակույթի և հոգևոր երկիր է: Այն պետք է փրկել»,- նշել է նա»:
Հիշեցնենք, որ Իտալահայ գրող Անտոնիա Արսլանի՝ խաղաղության և ժողովրդավարության կոչին միացել և ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ իրենց բողոքի ձայն են բարձրացրել ավելի քան 200 մտավորականներ:
«Այսօր, 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունից փրկված հայ ժողովուրդը հերթական անգամ միայնակ պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ և բախվում իր գոյության սպառնալիքին:
Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ունի մեկ նպատակ՝ տիրել Արցախի տարածքին, առանց արցախցիների»,- ասված է կոչում: