«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված՝ հանդիպել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը:
Սա ցուցիչ է երկրի առջեւ ծառացած խնդիրների չափի ու դրանց խորության ու պատմական դաս՝ միասնականության, երկրի համեմատ մանր հարցերը մի կողմ դնելու կարողության»։