Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նարեկ Զեյնալյանը՝ կորոնավիրուսից 16-ամյա աղջկա մահվան ու COVID-ի երկրորդ ալիքի բռնկման մասին

Հոկտեմբեր 21,2020 16:04

Այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ռազմական դրությամբ պայմանավորված՝ բնակչության հավելյալ շարժ կա, դրա պատճառով կորոնավիրուսի նոր ալիք է բռնկվել, որովհետեւ մարդկանց զգոնությունը որոշակի կորավ, պատերազմով էին տարված. «Երեկ արձանագրվել է 1600-ից ավելի նոր դեպք, բայց առողջապահության համակարգը այս պահին ըստ էության վերահսկում է իրավիճակը՝ բուժօգնություն տրամադրելու մասով: Վերաբացվել են նորից բավականաչափ թվով բժշկական հաստատություններ, այս պահին պրոցեսի մեջ ներգրավված է շուրջ 20 բուժհաստատություն, եւս երկուսը կմիանան, այսինքն, 22 բուժհաստատություն կզբաղվի COVID-ով հիվանդների բուժօգնությամբ: Այն դեպքերը, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, բուժօգնություն ստանում են տնային պայմաններում»:

Նարեկ Զեյնալյանն ասաց, որ ինչպես ցանկացած վիրուս, այս վիրուսի դեպքում եւս շրջանառության մեջ մտնելով՝ վարակելիությունը թուլանում է. «Ծանր դեպքերը տոկոսային հարաբերակցությամբ ավելի պակաս են, քան առաջին ալիքի դեպքում: Ծայրահեղ ծանր հիվանդների տոկոսը, նաեւ մահերի տոկոսը պակաս է, սա դրական է»:

Զեյնալյանը հորդորեց, պահանջեց մեր ազգաբնակչությանը, որ շարունակեն լինել խիստ զգոն, որ բուժհիմնարկները կարողանան ռազմական դրությամբ պայմանավորված իրենց պարտավորությունները կատարեն:

Առողջապահական համակարգը հիմա պայքարում է երկու ճակատով. «Վերապրոֆիլավորված հիվանդանոցները ամբողջությամբ զբաղվում են COVID-ով հիվանդների սպասարկման ու մտահոգություն, որ վիրավորված զինվորները հիվանդանոցում COVID-ով կվարակվեն՝ գրեթե չունենք»:

Խոսելով պատվաստանյութի մասին՝ Զեյնալյանն ասաց. «Ապացուցված պատվաստանյութ, որը մեծ արդյունավետությամբ կարելի է կիրառել, չկա»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ երեխա է նաեւ մահացել, ի՞նչ գիտեն այդ դեպքի մասին, ուղեկցող հիվանդություններ ունեցե՞լ է երեխան՝ Նարեկ Զեյնալյանը պատասխանեց. «16 տարեկան աղջկա մասին է խոսքը, այդ աղջիկն ունեցել է գլխուղեղի ուռուցք, ծանր վիրահատություն է տարել ու ըստ էության կորոնավիրուսի առկայության պայմաններում ցավոք սրտի կյանքի հետ անհամատեղելի իրավիճակ է ստեղծվել»:

Զեյնալյանը նաեւ ընդգծեց, որ որեւէ գիտական ապացույց այժմ չկա, որ նույն անձը երկրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031