Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այսօր տեսաուղերձում արտահայտելով իր հիացմունքը առաջնագծում մարտնչող 18-20 տարեկան տղաների հանդեպ, որոնք, նրա խոսքով՝ հերոսների հերոսն են, կոչով դիմեց հայրենակիցներին:
«Անհավասար պայքարի մեջ ենք, դաժան պատերազմ է, թուրք-ադրբեջանական ալյանսի դեմ՝ գումարած միջազգային ահաբեկիչներ: Այո մեր ճակատագիրն է վճռվում, օրհասական պահեր ենք ապրում, բայց 90-ական թվականներին, ապրիլյան պատերազմի ժամանակ ես ձեզ երբեք չեմ դիմել այս խոսքով եւ այս կոչով: Մեր տղաներն առաջնագծում կարողանում են հակահարված տալ, բայց պիտի առաջ գնալ, բայց առաջ գնալու համար իրար թիկունք պետք է պահել, որպեսզի թշնամին չգա՝ չշրջապատի մեզ: Դրա համար ես կոչ եմ անում՝ ով ի վիճակի է զենք վերցնելու՝ վերցրեք եւ եկեք: 2-րդ, 3-րդ գիծը պահեք, որ թիկունքը պահեք, նրանք հակահարվածից հետո կգնան առաջ եւ հետ կմղեն թշնամուն: Նրանք չեն կարող առաջ գնալ՝ տեսնելով հետեւում ինչ է կատարվում:
Այո, կանգնած ենք սարի պես, մինչեւ վերջ կանգնելու ենք, վստահ եմ՝ ինչպես Սարդարապատում, այնպես էլ այսօր, որտեղ մեր ճակատագիրն է լուծվում, մեր համազգային ուժով, մասնակցությամբ մենք կլուծենք մեր հարցը:
Սպասում եմ ձեզ, Աստված բոլորիդ օրհնի: Առողջ ու ողջ եղեք ու թող Աստված վերջնական հաղթանակ ու խաղաղություն պարգեւի մեր հայրենիքին եւ մեր ազգին: Ամեն»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ