Bild գերմանական պարբերականի լրագրող Պաուլ Ռոնցհայմերը Թվիթերի իր միկրոբլոգում դիմել է հարցազրույցից խուսափած Իլհամ Ալիևին՝ հարցնելով, թե ինչից է ինքն այդքան վախեցել։
«Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Ղարաբաղում պատերազմի մասին հարցազրույց տալ Bild-ին։ Հիմա հանկարծակի հրաժարվել է և այլևս չի ուզում։ Ո՞ր հարցից եք այդքան վախեցել, պարո՛ն նախագահ։
Հ․Գ․ Հայաստանի վարչապետն ու նախագահը խոսել են արդեն Bild-ի հետ»,- գրել է լրագրողը։
Կարդացեք նաև
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Azerbaijan's President @azpresident agreed to do an interview with BILD about the war in #Karabakh. Now suddenly he doesn't want to do it anymore. What questions are you afraid of, Mr. President? Ps. the Prime Minister and the President of Armenia have both spoken to BILD. 🤔
— Paul Ronzheimer (@ronzheimer) October 21, 2020