Մոսկվայում կայացել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի առանձին-առանձին հանդիպումները։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Բանակցությունների ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հասնելու ու խնդրի կայուն կարգավորման հետ կապված հրատապ հարցերը։
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ