Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներին դատարան բերող ոստիկաններ չկան. Նիստը հետաձգվեց

Հոկտեմբեր 21,2020 15:14

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների (Պավլիկ Մանուկյան, Վարուժան Ավետիսյան եւ այլք…) գործով (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) հոկտեմբերի 21-ի դատական նիստը հետաձգվեց՝ կալանքի տակ գտնվող ամբաստանյալների՝ դատարան չտեղափոխելու պատճառաբանությամբ:

Նախագահող դատավորը տեղեկացրեց՝ ոստիկանական ուժերի վերաբաշխման պատճառով ոչ միայն այս գործով, այլ իր վարույթում գտնվող տարբեր գործերով կալանավորներին դատարան չեն տեղափոխում:

Պավել Մանուկյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալի մասով գործն առանձնացվի և դատաքննությունը շարունակվի՝ պատճառաբանելով, որ երկարատև պատերազմի շրջան ենք մտել:

Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց՝ եթե հնարավոր է ընթացակարգ կիրառել, որ խափանման միջոցի հարցով նիստ լինի, դա նպատակահարմար է համարում, եթե ոչ, ապա մինչև ռազմական գործողությունները չավարտվեն, չեն կարող նիստ անել:

Նախագահող դատավորը որոշեց գործի քննությունը հետաձգել երեք շաբաթով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 11-ին ժամը 11-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031