Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու ցանկությունը։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մենք լսել ենք հարցազրույցները (ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի)։ Ողջունում ենք Մոսկվա գալու և խաղաղության հասնելու նրանց ցանկությունը»,- ասել է Ռուդենկոն լրագրողներին և հավելել, որ անհրաժեշտ է դադարեցնել կրակը և վերջ տալ խաղաղ բնակչության տառապանքներին։
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ