Լեռնային Ղարաբաղում լարված իրավիճակը հաշվի առնելով՝ ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն որոշում է ընդունել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ազգային հավաքականների և ակումբների հանդիպումները տեղի չեն ունենա այդ երկրների տարածքում։
Իրավիճակի հանգամանալից ուսումնասիրությունից հետո ՈւԵՖԱ-ն կարծիք է հայտնել, որ այս պահին հանդիպումների պայմաններն ապահովելը հնարավոր չի լինի։ Որոշումը գործում է մինչև հետագա ծանուցում ստանալը։
ՀՖՖ-ին և Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների միությանը կխնդրեն այլընտրանքային վայր մտածել ՈՒԵՖԱ-ի հետագա տնային հանդիպումներն անցկացնելու համար։
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ