Հանրահայտ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը միացել է Հայերի ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը, որը դրամահավաք է իրականացնում Արցախի երեխաների համար: Երաժիշտն իր առաջիկա համերգի հասույթը փոխանցել է Հայերի ասամբլեայի հիմնադրամին:
Տեսանյութում մաեստրո Սպիվակովի ելույթից մի հատված է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգից։
«Դուք աշխարհի լույսն եք, դուք աստղեր եք, մաքրության տաճար եք, ձեզանից յուրաքանչյուրի մեջ տիեզերքն է»,- ասել է Վլադիմիր Սպիվակովը։
https://www.facebook.com/armphilharmonic/videos/838733716882323/?__tn__=%2Cd%2CP-R&eid=ARCK8xOrWUoRWnRPGY25FxBORKDn0OgqOIkIfXYCA7IrT2NPb3C5vLy4ziGasQrzngESmHyPTom7fsJV
Կարդացեք նաև
Ավելի վաղ Հայերի ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը միացել էին դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, ջազային սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը, երգչուհի Մարիամ Մերաբովան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ