Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ի մոտեցումը գովելի է, բայց ուշացել է՝ 24 օր պատերազմ է՝ հակառակ նրան, որ Արցախը տարիներ ի վեր խնդրում է՝ միջադեպերը վերահսկող մեխանիզմ տեղադրել». «Ժամանակ»

Հոկտեմբեր 21,2020 11:49

«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՇվեյցարիաՀայաստան խորհրդարանական խմբի ընդհանուր քարտուղար Սարգիս Շահինյանը (Շվեյցարիա):

– Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է գումարել, որտեղ կարևորել է Ղարաբաղում կրակը դադարեցնելու ռեժիմի հսկողությունը: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

– Նախ պետք է արձանագրել, որ իրենք ուշացել են, երկրորդ՝ ուզում եմ հասկանալ, թե իրենք ինչ միջոցներ են ընդհանրապես հայթայթելու, այսինքն՝ ինչ տեսակ մասնագետներ, փորձագետներ, որոնք կարող են առաջարկել Արցախի իշխանություններին, որպեսզի կարողանան այդ հսկողությունն իրականացնել: Ինձ համար այս մոտեցումը շատ գովելի է, բայց նախ՝ այն արդեն ուշացել է, քանի որ արդեն 24 օր պատերազմ է ընթանում՝ հակառակ նրան, որ Արցախի իշխանությունները տարիներ ի վեր խնդրում են, առաջին հերթին՝ ԵԱՀԿ անդամ երկրներին, բայց նաև այլ երկրների, միջազգային կառույցներին, որ տեղադրվի միջադեպերը վերահսկող մեխանիզմ:

Իմիջիայլոց, նույնկերպ հարկավոր կլինեն դրանք տեղադրել նաև Հայաստանի սահմանին ընդհանրապես: Հաջորդը. այս տեսակ ցանկությունը ոչ մի բանի չի ծառայում, եթե հետո հսկիչները չկարողանան պետք եղած ձևով ասել, թե ով է իրականության մեջ խախտել զինադադարը: Այստեղ մարտավարական խնդիրներ էլ կան, թե ինչպես Պաշտպանության բանակը պետք է շարժվի, ինչպես պետք է եզրակացության հասնի: Այս պահին իրողությունը, որքան հասկացա, այդքան մեզ համար նպաստավոր չէ: Բայց գիտեմ, որ մենք ռազմական ռեսուրսներ ունենք, ինչպես նաև ունեինք ժամանակին, երբ շատ ավելի մեծ էր տարբերությունը զինամթերքի և այլ պայմանների Հայաստանի ու Ադրբեջանի ուժերի միջև: Հայկական ուժերը կարողացան մեծ հաջողությունների հասնել՝ նույնիսկ ազատագրելով ավելի շատ տարածքներ, քան երևակայելի էր: Դրա համար ես այդքան կատաստրոֆիկ չեմ նայում նրան, ինչը վերաբերում է մեր հնարավորություններին, մեր ուժերին: Բայց իրենք էլ պետք է հասկանան, թե սա ինչ է նշանակում: Արդյոք հսկողների տեղադրումն առաջի՞ն փուլն է իսկական զինադադարի հասնելու, իսկ հետո Ղարաբաղի իշխանություննե՞րը պետք է որոշեն, թե այսուհետև որոնք են լինելու քաղաքական քայլերը: Որովհետև մի բան է՝ ոչ իրատեսական, դատարկ հերոսական հայտարարություններով ասպարեզ գալը և դա անելը ի հաշիվ հայկական կյանքերի, այլ բան է իրատեսական լուծման հասնելը, որը, սակայն, կկարողանա ապահովել Արցախի ինքնորոշման իրավունքը:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031