Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույցի մասնակիցները փակեցին Չարենցի փողոցը. ցուցարարները Գերմանիայի դեսպանին հրավիրում են դուրս

Հոկտեմբեր 21,2020 11:17

«Դադարեցրեք ցեղասպանությունը», «Ճանաչեք Արցախը», «Դադարեցրեք Ադրբեջանի ագրեսիան», «Լուռ մի՛ եղեք»,- այս կոչերով բազմաթիվ քաղաքացիներ այս պահին ՀՀ Գերմանիայի դեսպանատան դիմաց խաղաղ բողոքի ցույց են անցկացնում՝ դատապարտելով Թուրքիայի և Ադրբեջանի՝ Արցախի ու Հայաստանի դեմ ուղղված ագրեսիան:

People hold a protest action front of the German Embassy in Armenia against indifference to the conflict between Artsakh Republic and Azerbaijan

Մի պահ նաև ցույցի մասնակիցները փակեցին Չարենցի փողոցը: Չարենցի փողոցով անցնող մեքենաներն ազդանշաններով իրենց աջակցությունն են հայտնում բողոքի ցույցի մասնակիցներին:

Նրանք պահանջում են, որ Գերմանիայի դեսպանը հանդիպի և լսի իրենց: Ցույցի մասնակիցները հայտարարեցին՝ դա ոչ թե խնդրանք է, այլ պահանջ:

Ցույցի մասնակիցները պահանջում են տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, դադարեցնել գերմանական զինամթերքի արտահանումը դեպի Թուրքիա, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

People hold a protest action front of the German Embassy in Armenia against indifference to the conflict between Artsakh Republic and Azerbaijan

Գերմանիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույցի մասնակիցներից մի տղա ասաց, որ ցանկացել է զինվորագրվել, սակայն նրան առողջական խնդիրների պատճառով հրաժարվել են տանել առաջնագիծ: Ուստի իրենք էլ այս կերպ են պայքարում: Նշեց, որ նախորդ օրերի ընթացքում բողոքի ցույցեր են կազմակերպել ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵՄ-ի, տարբեր դեսպանատների առաջ ու հայտարարեց. «Աշխարհը աչք է փակում մեր զոհերի, Ադրբեջանի և Թուրքիայի քայլերի, նրանց սանձարձակության վրա: Այսօր եկել է այն օրը, որ մենք ենք թելադրելու, որ եվրոպական երկրները բացեն իրենց աչքերն ու ականջները ու տեսնեն, որ առաջին քրիստոնյա ազգին կոտորում են: Մեզ եվրոպական ամպագոռգոռ հայտարարություններ պետք չեն, այլ պահանջում ենք հստակ քայլեր կիրառել՝ ֆիզիկական և հումանիտար քայլեր»։

Նրանց միացավ Էստոնիայի մի քաղաքացի: Նա հայտարարեց. «Մենք բոլորս խաչակրաց պատերազմ ենք մղում, ես հայ ժողովրդի հետ եմ, Էստոնիան ձեզ հետ է: Թող մուսուլմանական աշխարհն իմանա, որ միակ էստոնացի ֆիդայինը Հայաստանի հետ է: Թող միջազգային բյուրոկրատներն իմանան, որ ժողովուրդը չի կանգի: Էստոնիան ձեզ հետ է, հայեր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031