Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի եւ սփյուռքի հարգելի տղամարդիկ, բարձրախոսները տվեք կանանց ու գնացեք սահման՝ սուրբ հողը պաշտպանելու». Մանուել Մանուկյան

Հոկտեմբեր 21,2020 11:05

Հադրութում բեկորային վնասվածքներ ստացած «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը, որ բուժվում է Երեւանում, դիմել է Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդներին եւ հասուն մարդկանց:

«Այսօր տեսնում եմ՝ ՄԱԿ-ի դիմաց ցույցեր են արվում: Հարգելի տղաներ: Այստեղ՝ քաղաքում, ձեր ձեռքի բարձրախոսները, դրոշները փոխանցեք կանանց եւ աղջիկներին: Դուք գնալու եք առաջնագիծ, որովհետեւ հիմա մտածելու ժամանակ այլեւս չկա: Դե, ոտքի կանգնեք: Կանգնեք ձեր 18-20 տարեկան եղբայրների կողքին:

Խոսքս ուղղում եմ նաեւ սփյուռքի այն մարդկանց, ովքեր որոշ ժամանակ առաջ, երբ մի բան ասում էինք, խոսում էինք, անընդհատ գալիս էին մեր բերաններին: Տեսնում ենք՝ ցույցեր եք անում: Շատ շնորհակալ ենք, զգացված ենք: Հարգելի տղամարդիկ: Տվեք ձեր բարձրախոսները, դրոշները կանանց եւ աղջիկների ձեռքը եւ հավաքվեք, եկեք Հայաստան: Եկեք ձեր սուրբ հողը պաշտպանելու, եկեք ձեր ընկերների թափված արյունը պահելու: Ձեր, մեր գերագույն հրամանատարն էլ է այս կոչը արել:

Բոլորիդ կոչ եմ անում՝ ոտքի կանգնեք եւ վերադարձեք: Սահմանին զինվոր է պետք, սահմանին կռվող տղերք են պետք: Բոլորս էլ պիտի գնանք: Այո, պիտի գնանք: Պատերազմը սկսվել է՝ պիտի պատերազմենք: Չկա այլ ճանապարհ»,-կոչ է արել նա:

https://www.facebook.com/362792704514776/videos/382696822904010/

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031