Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Զատուլին. Ընդհանուր խնդիրն այն է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ զինադադարով, այլ՝ պատերազմը շարունակելով. «Հրապարակ»

Հոկտեմբեր 21,2020 10:53

Հարցազրույց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ

– Պարոն Զատուլին, այսօր (երեկ) պետք է կայանար Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը` հրադադարի հարցով, սակայն առ այս պահը (ժամը 17-ի դրությամբ) պաշտոնական որեւէ հաստատում չկա։ Տեղյա՞կ եք՝ ինչո՞ւ, Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է բանակցել։

– Ես չգիտեմ, երեւի թե ինձ կհավատաք, եթե ասեմ, որ ինձ հետ ո՛չ Ալիեւը, ո՛չ Փաշինյանն այս կապակցությամբ չեն խորհրդակցել։ Եվ ինձ համար բարդ է ասել, թե տվյալ պահին որն է խնդիրը։ Կարծում եմ՝ ընդհանուր խնդիրն այն է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ զինադադարով, այլ՝ պատերազմը շարունակելով։ Իսկ եթե այդպես է, էլ ի՞նչ բանակցություններ, դա մոլորեցնելու համար է։

– Մենք ՀԱՊԿ անդամ ենք, այդ անվտանգային համակարգի մաս ենք, իսկ ռուսաստանցի քաղաքագետներն ասում են՝ մոռացեք ՀԱՊԿ-ի մասին։

– Լսեք, եթե Հայաստանը համարում է, որ իր՝ որպես ՀԱՊԿ անդամի շահերը ոտնահարված են, դիմեք ՀԱՊԿ-ին։ Իսկ Հայաստանն ի՞նչ պետք է անի, ինչո՞ւ չի դիմում ՀԱՊԿ-ին։

– Ունե՞ք այս հարցի պատասխանը, ես չունեմ։

– Ինչու․ որովհետեւ Հայաստանի կառավարությունը մտածում է, որ ՌԴ-ին օգնության հարցով դիմելով՝ սա անել այնպես, որ, Աստված մի արասցե, չնեղացնի Արեւմուտքի ընկերներին։ Դուք պետք է հասկանաք, թե ում վրա կարող եք հենվել։ Այս հարցով պետք է որոշում ընդունեք։ Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա մենք փորձում ենք գլուխ հանել այս իրավիճակից, որը նորմալ չէ։ Երկիրը քաղաքական իմաստով բաժան-բաժան է։ Իսկ վարչապետը ձեւացնում է, թե հետայսու էլ պատրաստվում է այսպես շարունակել երկրի կառավարումը՝ բանտ նստեցնելով նախկին նախագահի կամ  խմբակցության ղեկավարի։ Այդպե՞ս են պատերազմում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031