«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար, ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը, որը թուրք-ադրբեջանա-ահաբեկչական այս պատերազմում երկու ձեռքերի եւ ոտքի բեկորային վնասվածքներ ստանալուց հետո վիրահատվել է եւ այժմ տանը շարունակում է բուժումը, իր խոնարհումը հայտնելով պատերազմի դաշտում զոհվածների ծնողներին՝ նշել է, որ պայքարը շարունակվում է: «Յուրաքանչյուր տղա իր կյանքը տալիս է, որպեսզի այստեղ իր ծնողը, հարազատը, բարեկամը ապրի: Եվ այս պատասխանատվությունը գիտակցելով պիտի իմանանք, որ մենք իրավունք չունենք հանձնվելու: Իսկական հերոսները առաջնագծում կռվող շարքայիններն են, հրամանատարները, սպաները, որոնք հետքայլ չեն անելու: Պիտի խոսենք նաեւ թիկունքի այն մարդկանց մասին, որոնք պիտի անեն իրենց հերոսությունը, որպեսզի դրա մասին էլ խոսենք: Միայն զինվորի հերոսությունով չի: Սա պիտի գիտակցել: Առանձնահատուկ շնորհակալություն բժիշկներին, բուժաշխատողներին, բոլոր նրանց, ովքեր գիշեր-ցերեկ աշխատում են, օգնում հայ մարդուն, սրտացավ պայքարում հայ մարդու համար:
Այսքան ժամանակ, որ գոռում էինք՝ «հասարակ մարդ», որ հասարակ մարդու համար պետք է լավ լինի, այսօր ամբողջ ծանրությունը դրված է այդ հասարակ մարդու ուսերին: Եվ այդ հասարակ մարդն է առյուծի նման պայքարում ճակատում ու թիկունքում: Ու վստահ եղեք, որ հաղթելու ենք:
Ես խնդրում եմ, որ այսօր մանրուքներին չանդրադառնաք: Կան հարցեր, որոնք այսօր խոսելու չեն: Այսօր առաջնագծում կողք-կողքի կռվում են բոլորիս հարազատները: Կուսակցական-անկուսակցական… մոռացեք այդ ամենը»:
https://www.facebook.com/362792704514776/videos/382696822904010/
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ