Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ Կարող ենք» (Unidas Podemos) դաշինքի պատգամավոր Էնրիկե Սանտիագոն իր թվիթերյան էջում կիսվել է երեկ Կոնգրեսի դիմաց հայ համայնքի իրականացրած բողոք ակցիայի լուսանկարներով և հավելել, որ կուսակցական ընկերներով իրենց աջակցությունն են հայտնել հայ համայնքին՝ Արցախի հակամարտության հետևանքով Հայաստանի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի պատճառով կազմակերպված երթի շրջանակներում»:
Compañeras y compañero de #UnidasPodemos hemos respaldado a la comunidad armenia en su marcha hasta las inmediaciones del Congreso por la agresión que sufre Armenia 🇦🇲 en el conflicto de Artsakh - Nagorno Karabakh. pic.twitter.com/QMRWwbLzcx
— Enrique Santiago (@ensanro) October 20, 2020