Լրահոս
Օրվա լրահոսը

Արտոնյալ պայմաններով նաեւ Ղազախստանից բենզին ու դիզվառելիք ներկրելու հնարավորություն կա. «Ժողովուրդ» 

Հոկտեմբեր 21,2020 10:16

Հայաստանը հնարավորություն ունի արտոնյալ պայմաններով Ղազախստանից բենզին ներկրել: «Այն, որ համաձայնագիրն ուժի մեջ է, եւ հնարավորություն կա ներկրել նաեւ Ղազախստանից, դա փաստ է»,-այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նշենք, որ Ղազախստանի իշխանությունները այս տարվա ապրիլի 1-ից զրոյացրել են նավթամթերքի արտահանման տուրքերը բոլորի համար՝ կապված նավթի գների անկման հետ, սակայն հետագայում դրանք կարող են վերականգնվել, ինչը արդեն չի անդրադառնա Հայաստանի վրա:

Բացի այս, հուլիսի 2-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ստորագրված նավթամթերքի մատակարարման եւ առեւտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը: Ըստ այս համաձայնագրի՝ Ղազախստանից ներկրումով մեր երկիրը կարող է թեթեւ նավթամթերք (բենզին, դիզվառելիք) ստանալու նոր, այլընտրանքային աղբյուր ստանալ, որոնք, ընդ որում, ազատվում են արտահանման մաքսատուրքի գանձումից: Ի դեպ, նույն արտոնությունը գործում է նաեւ Ռուսաստանից իրականացվող համանման մատակարարումների նկատմամբ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031