Հոկտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ:
Ի՞նչ սպասել արտաքին գործերի նախարարի՝ ԱՄՆ այցից:
Ամերիկացի քաղաքական վերլուծաբան Ստեֆան Էբերտը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ԱՄՆ-ն եւս փորձում է ցույց տալ, որ հայտարարություններից զատ եւս գործուն քայլեր է անում իրավիճակի հանգուցալուծման համար: Փորձագետը նկատում է, որ մինչեւ այժմ հրադադարի մասին երկու պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահների միջնորդությամբ, եւ ԱՄՆ-ն դուրս է մնացել գործընթացից, ինչը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այնքան էլ դուր չի գալիս, չնայած, փորձագետի խոսքով, վերջինս այժմ զբաղված է իր ապագայի հարցերով: Փորձագետը նաեւ նկատում է՝ էսկալացիայի հենց առաջին օրվանից Փոմփեոն ամենաակտիվներից է եղել: «Քանի որ Ռուսաստանն ու Ֆրանսիան արդեն փորձել են հանդարտեցնել իրավիճակը, հիմա հերթը ԱՄՆ-ինն է: Նա պետք է փորձի ազդել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի վրա:
Միեւնույն ժամանակ սա նաեւ քայլ է ներքին լսարանի համար՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահական ընտրությունները: Թրամփը ցանկանում է ցույց տալ, որ, անկախ ամեն ինչից, անհանգստացած է եւ աշխատում է այս ուղղությամբ», – նշում է փորձագետը եւ հավելում, որ հարցի կարգավորմանը կնպաստեն ոչ թե արտաքին գործերի նախարարների մակարդակով, այլ կոնֆլիկտի կողմ հանդիսացող պետությունների ղեկավարների հանդիպումները:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։