Ադրբեջանը, նոր մարդասիրական հրադադարը խախտելով, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան հարձակում իրականացրեց հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար)` բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով։ Նույն օրը Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, թե Թուրքիան, Ադրբեջանն ու ահաբեկիչները փորձում են Խուդաֆերինի ջրամբարը կամ շարքից հանել, կամ վերցնել իրենց վերահսկողության տակ, որպեսզի հետագայում ազդեցիկ լծակ ունենան Իրանի նկատմամբ:
Փորձենք հասկանալ՝ ինչ կարգի ջրամբար է սա, ինչ ծավալի խնդիր է լուծում։
Իրանի եւ Արցախի սահմանային այս ջրամբարը ռազմավարական կարեւորագույն հանգույց է։ Արհեստական լիճ է Արաքս գետի վրա՝ Իրանի եւ Արցախի սահմանին: ԻԻՀ Արեւելյան Ադրբեջան նահանգի Խոմարլու քաղաքից հեռու է 8, իսկ Արցախի Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղից՝ 30 կիլոմետր: Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում ջրամբարի երկիրն այդպես էլ տրված է՝ Իրան, Արցախ։
Տեղեկատվական աղբյուրները հուշում են նաեւ, որ 2015 թ․ ապրիլ-մայիսին «Spot 7/Azersky» արբանյակի կողմից իրականացվել է Արաքս գետի ձախափնյա հատվածի հատուկ լուսանկարում՝ ջրամբարից մինչեւ Հորադիզ ընկած տիրույթում: Մեկ տարի անց այս հատվածում ծավալվեցին 2016 թ․ ապրիլյան քառօրյայի հիմնական գործողությունները։
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ այս օրերին լրատվության մեջ հայտնվում է մի հոդված՝ «ՌուսԳիդրո»-ում տեղ գտած՝ «Խուդաֆերին ՀԷԿ. գաղտնի ամբարտակը Արաքսի վրա» վերնագրով, որ դեռ 2011 թ․ վաղեմության է։ Վերջերս էլ, 2020 թ․ հոկտեմբերի 6-ին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ում է նյութ հայտնվում՝ «Ադրբեջանն ու Ղարաբաղը պատերազմում են ջրի՞ համար» վերնագրով…
Հիմա՝ ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանը փորձում Խուդաֆերինի ջրամբարը շարքից հանել…»:
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում