Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւերը չունեն պարտադիր իրավական ուժ եւ որեւէ պարտավորություն չեն կարող նախատեսել կողմերի համար. Սուրեն Սարգսյան. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 21,2020 08:00

«ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նախօրեին փակ քննարկում է ունեցել Արցախյան հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտության հարցի շուրջ։

Մեկ բան պետք է հստակ հիշենք, որ ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւերը չունեն պարտադիր իրավական ուժ եւ որեւէ պարտավորություն չեն կարող նախատեսել կողմերի համար։ «Սա ամենակարեւոր հանգամանքն է, որ պետք է գիտակցենք, եւ դրանից հետո շատ հարցերի պատասխաններ կստանանք։ Ինչ վերաբերում է մոնիտորինգային մեխանիզմներին, տեղում գտնվող մասնագետներին կամ էլ ցանկացած այլ անվանում ունեցող ներկայացուցիչների կազմին, որը կարող է լինել տարածաշրջանում ՄԱԿ-ի հովանու ներքո, ապա դա մի քանի ամսվա պատմություն է լինելու, եթե նույնիսկ այսօր սկսեն աշխատել այդ ուղղությամբ։ Այնպես որ, այստեղ էլ առանձնապես մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Թշնամին պահանջում է առավելագույնը, զիջումներ, որոնց հայկական կողմը չի կարող համաձայնվել։ Այսօր ավելի հաճախ է խոսք գնում Արցախի անկախության ճանաչման կամ Հայաստանի հետ վերամիավորման մասին։ Քաղաքագետի կարծիքով, ցանկացած դիվանագիտական քայլ լինելու է ռազմի դաշտում ֆիքսված իրավիճակից ելնելով։ Այսինքն՝ եթե մեր բանակը ամուր կանգնած է եւ կարողանում է թշնամու առաջխաղացումը կասեցնել, բնականաբար, ամեն ինչ մնում է այնպես, ինչպես ֆիքսված է մեր բանակի կողմից։ «Կարեւորը դեռեւս զինված ուժերի ասելիքն է, որից հետո միայն դիվանագիտական դաշտի աշխատանքները կարող են սկսվել՝ հաշվի առնելով բացառապես ռազմի դաշտում տեղի ունեցող իրողությունները»,- ընդգծեց քաղաքագետը»:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031