ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն կոչ է արել Միացյալ Նահանգներին պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը:
Նապոլիտանոն նշել է, որ Արցախը չի կարող միանալ Ադրբեջանին, որովհետեւ այն հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի մի մասը:
Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ Նապոլիտանայի խոսքով՝ չի կարող լինել ետդարձի ճանապարհ, Արցախը չի կարող կրկին լինել Ադրբեջանի կազմում։ «Առաջ գնալու ճանապարհը ազատության ճանապարհն է, ինչի համար էլ այսօր ես կոչ եմ անում Միացյալ Նահանգների կողմից պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- նշել է Նապոլիտանոն:
Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձևը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ։