Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է, որ Ադրբեջանը կառավարվում է ռասիստական ռեժիմի կողմից, որը փառաբանում է հայերի նկատմամբ էթնիկ բռնությունները և էթնիկ ատելություն է սերմանում հասարակության մեջ, Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արցախի հայերին Ադրբեջանի իշխանության ներքո ապրել պարտադրելը խախտում է միջազգային իրավունքը», – նշել է ՀՀ վարչապետը: