ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին Զանգելանի (Կովկասան)՝ իբրեւ թե Ադրբեջանի կողմից գրավված լինելու մասին: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ իբրեւ թե գրաված բնակավայրերի անուններն էր թվարկել՝ ոգեւորվածությամբ ասելով, թե Զանգելանը եւս իրենցն է: Արծրուն Հովհաննիսյանը հեգնեց. «Հերթը հասել է Զանգելանին: Ինչպես Հադրութն էին «գրավել», Ֆիզուլին, այնպես էլ՝ Զանգելանն են «գրավել», այսքանը կասեմ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ