«Հետեւելով վեհափառ հայրապետի կոչին՝ Աստծո օրհնությամբ, հզոր հավատքով պատրաստ ենք մարտին, եւ մեր վճռական հարվածը հասցնելու մեր ոսոխին, ում երազանքն է ոչնչացնել մեզ ու իրեն վերադարձնել իր բույնն ու որջը: Մեր տղաները ռազմի դաշտում սխրանքներ են գործում իրենց կյանքով ու արյունով վերստին գծում մեր հաղթանակների ու գոյության անծայրածիր սահմանները: Քանի դեռ ողջ ենք, ուրեմն ոչինչ չի վերջացել, մենք վճռականորեն վերջացնելու ենք այսօրվա ու ապագայի մեր այս մեծ հայրենական պատերազմը»,- այսօր՝ ուշ երեկոյան դիմելով արցախցիներին՝ Ստեփանակերտից այսպիսի կոչ արեց Բագրատ սրբազանը:
Նա նաեւ մեջբերեց Գեւորգ 5-րդ Սուրենյանցի կոչից մի հատված. «Մեր ժողովուրդն իր վճռական խոսքը դեռ չի ասել դարավոր ոսոխին, իսկ այդ խոսքը լինելու է հաղթական… Հաղթանակների պատասխանատուն , այս ժամանակների պատասխանատուն մենք ենք, մեր արժանիքներով ավելի մեծ ենք, քան՝ մեր թերություններով… Աստվածային օրհնությամբ, հզոր հավատքով պատրաստ մարտի, ընթանում ենք առաջ՝ մեր վերջնական խոսքն ասելու, եւ այդ խոսքը պետք է լինի հաղթական»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ