«Ոչ, նման քանակ չկա իհարկե: Լինում են դեպքեր, այսօր էլ են եղել, երեկ էլ են եղել դեպքեր, երբ մեր զորքերի առաջխաղացման ժամանակ հատկապես կարողանում են որոշ առանձին խմբեր կամ անհատ զինծառայողներ, որոնք նախորդ մարտական գործողությունների ժամանակ հայտնվել են ինչ-որ տեղում, ծուղակ է եղել, կամ մոլորվել են տեղանքում, փրկվել-դուրս գալ, բայց նման մեծ խմբավորման մասին խոսք չի եղել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վերջին ժամերին սոցցանցում շրջանառվող տեղեկությանը, թե այսօր հայկական բանակի 170 զինվոր է փրկվել, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին ի պատասխան, թե քանի զինվորի մասին է խոսքը, նա նշեց. «Շատ մեծ թիվ չէ՝ հաստատ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ