ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում կրկին անդրադարձավ այն հանգամանքին, որ համացանցում ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվ շրջանառում է Արցախի այս կամ այն բնակավայրից կադրեր՝ բնակավայրը ներկայացնելով որպես գրավված: «Կուզենայի այս մարտավարության մասին երկու բառ ասել, որպեսզի փորձագիտական, լրատվական եւ ինչու չէ որոշ այլ շրջանակների համար ավելի պարզ լինի:
Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն խմբավորումները, փոքր խմբերը հաճախ թափանցում են հիմնականում մերձռազմաճակատային բնակավայրեր, որտեղ լինում են բնակիչներ կամ չեն լինում, կամ դրանք շատ վաղուց բնակեցված չեն լինում, նկարահանում, լուրեր տարածում, որոնք առաջին հերթին սեփական հանրությանը կերակրելու համար են, բայց շատ հաճախ, ցավալիորեն, դրանք ազդում են նաեւ մեր հանրության եւ լրատվադաշտի վրա»,-նախ նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա շեշտեց. «Կան բնակավայրեր, որոնք վաղուց՝ 10-15 օր առաջ համարվել են Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գրավված, բայց մինչեւ այսօր դրանցում չկա նրանց վերահսկողությունը: Ստորաբաժանման նմանություն ունեցող զորախմբերի մուտք ու ելքերը ջախջախվում են հիմնականում հեռահար կրակով: Սակայն իրենք մինչեւ այսօր դրանք համարում են իրենց գրաված տարածքները: Բոլորին խնդրում եւ հորդորում եմ նման լուրերը մեր դաշտ չբերել, չքննարկել, չտարածել համապատասխան դաշտերում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ