ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, թե մինչ այս պահը Ադրբեջանի ԶՈՒ օգտագործած քանի՞ «Բայրաքթար» տեսակի թուրքական արտադրության ԱԹՍ է խոցվել: «Այս պահին կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց խոցվել է մեկ տասնյակից ավելի»,-նշեց նա: Հովհաննիսյանը շեշտեց, որ խոցված ԱԹՍ-ները հաճախ ընկնում են ոչ մատչելի տարածքներում: Հիշեցնենք, որ խոցված «Բայրաքթար»-ներից մեկի լուսանկարները պաշտպանական գերատեսչությունը հրապարակել է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ