«Հարավային ուղղությամբ մարտերի ընթացքում մեր զորքերը հաջողությամբ կասեցրել են հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներ եւ հետ շպրտել ելման բնագծեր: Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են ոչ այնքան ինտենսիվ, որքան ցերեկային ժամերին են լինում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Շեշտեմ, որ այդ մարտական գործողություններն ունեն հստակ մարտավարություն, որը շատ լավ հասկանում ենք, մեր հրամանատարությունը շատ լավ պատկերացնում է: Իրավիճակը վերահսկելի է: Որոշ կուտակումներ կամ դիվերսիոն գործողություններ դեռ չեն նշանակում զորքերի առաջխաղացում կամ հաջողություն»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև