Հրացան եմ վերցնելու, գնամ ճակատ, մի քարի տակ նստեմ կրակեմ․ ագարակցի Լյովա պապը պատրաստ է թոռան կողքին կանգնել:
«Ունեմ երկու թոռ, մեկ տղա, երեքն էլ այս պահին պաշտպանում են մեր սահմանները»,- այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հպարտությամբ ասում է ագարակցի Մելս Հայրապետյանը, բայց, ինչպես բոլորը, անհանգստությամբ հետեւում է զարգացումներին։ Հայաստանի ամենահարավային քաղաքում՝ սահմանամերձ Ագարակում մարդիկ ապրում են առօրյա կյանքով։ Նախիջեւանին սահմանակից այս բնակավայրում խուճապ չկա։
«Երեխեքին թողնենք կռվի դաշտում գնա՞նք, կամ իրենք կռիվը թողնե՞ն, ոնց կարելի է»,-զարմանում է Հայրապետյանը։
Ագարակցի Լյովա պապն էլ, ում թոռը ևս մասնակցում է ռազմական գործողություններին, ասում է․
Կարդացեք նաև
«Մինչև կյանքիս վերջ Ագարակում եմ մնալու, հրացան եմ վերցնելու գնամ ճակատ, մի քարի տակ նստեմ կրակեմ»։
Ագարակցի Ավո պապի խոսքով` իրենց ուրախությունը նվազել է, բայց հաղթանակին սպասում են ամեն վայրկյան՝ չնայած մի քանի պատերազմ տեսած պապի համար տեղի ունեցողը սովորականներից չէ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: