Այսօր ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՅԴ գրասենյակում:
Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հարցին, թե հանդիպման օրակարգում ի՞նչ հարցեր էին՝ պատասխանեց. «Ունենք անհանգստություն ու խորը մտահոգություն: Շարունակում ենք քննարկումները, ուզում ենք ճշտել մեր դիրքորոշումները եւ անելիքները»: Հարցին՝ վարչապետին ուղերձով դիմելու հարց քննարկվե՞լ է՝ նա պատասխանեց, որ տարբեր հարցեր քննարկվել են. «Ընդհանուր դիրքորոշումն այն է, որ վիճակը խիստ մտահոգիչ է, անհրաժեշտ է արտաքին քաղաքականության դաշտում, դիվանագիտական ու ռազմական ճակատում բեկում մտցնել»:
Ներկայումս ձեռնարկվող քայլերի վերաբերյալ Սաղաթելյանը ձեռնպահ մնաց գնահատականներ տալ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ