Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՌԴ նախագահն իր գործընկերոջը տեղյակ է պահել Լեռնային Ղարաբաղում հետագա էսկալացիան կանխելուն և հետագա բանակցությունների վերականգնմանն ուղղված քայլերի մասին։
Նախագահները պատրաստակամություն են հայտնել սերտորեն համագործակցել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ և ՄԱԿ Անվտանգության խորհրդի շրջանակներում։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ